News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների ֆոնին ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան երկուշաբթի սկսում են Vigilant ACE կոչված զորավարժությունները, որոնք, հարավկորեական լրատվամիջոցների տեղեկացմամբ, կդառնան պատմության մեջ ամենախոշորածավալը՝ դրանց կմասնակցի մոտ 230 օդանավ՝ ներառյալ ամերիկյան 6 F-22 անտեսանելի կործանիչներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները կոչված են ցուցադրելու Սեուլի եւ Վաշինգթոնի կամքը եւ ունակությունը՝ արձագանքելու «Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակման սադրանքներին»:

Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության պարբերական «Կուկպան իլբոն» հայտնել է, որ երկրի խորհրդարանում լսումների ժամանակ զինվորականները հայտարարել են, որ զորավարժությունների ընթացքում, որոնք կավարտվեն դեկտեմբերի 8-ին, կգործարկվեն ամերիկյան F-22 եւ F-35A կործանիչներ, կմշակվի Հյուսիսային Կորեայի շարժական հրթիռային արձակման կայանքների ոչնչացումը: Դրանից զատ, կանցկացվեն հակառակորդի հեռամարտի հրետանու ոչնչացման եւ հակառակորդի տարածքում դեսանտ իջեցնելու վարժանքներ:

«Ռենհափի» տեղեկություններով՝ Vigilant ACE վարժանքներին կմասնակցեն նաեւ ԱՄՆ ՌՕՈւ «Լանսեր» B-1B ռմբակոծիչ, 6 ամերիկյան «Գրոուլեր»  EA-18, մոտ տասնյակ F-15C եւ նույնքան F-16 կործանիչներ:

Նոյեմբերի 29-ին Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է «Հվասոն-15» հրթիռը, որը կարող է թիրախը խոցել մինչեւ 13 հազար կմ հեռավորությամբ եւ այսպիսով ծածկել ԱՄՆ ամբողջ տարածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ