Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երկրագնդի բնակիչները կարողացել են հետեւել, այսպես կոչված, սուպերլուսնին: Մեր մոլորակի արբանյակը մոտեցել է առավելագույն մոտ հեռավորությամբ եւ սովորականից ավելի խոշոր է երեւացել: Համացանցի օգտատերերը եւ լրատվամիջոցները ակտիվորեն հրապարակել են երեւույթի լուսանկարներ եւ տեսանյութեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ամերիկյան ABC News-ը հրապարակել է Ռոդ Այլենդ նահանգում արագացված արեւամուտի տեսանյութը:

Սուպերլուսին է անվանվում լիալուսինը, որը հասնում է բարձրակետին՝ դիրք, որում Երկրի բնական արբանյակը, շարժվելով էլիպսաձեւ ուղեծրով, առավելագույնս մոտենում է  մեր մոլորակին: Սուպերլուսնի ժամանակ երկնային մարմինը 30 տոկոսով ավելի պայծառ եւ 14 տոկոսով ավելի մեծ է թվում, քան սվորական լիալուսնի ժամանակ: Դրանից զատ, լիալուսինը սովորաբար նարնջագույնի երանգով է գունավորվում:

Այս ձմռանը տեղի կունենա, այսպես կոչված, եռակի սուպերլուսին: Երկրորդ անգամ երեւույթը սպասվում է հունվարի 2-ի գիշերը, իսկ երրորդը՝ հունվարի 31-ին: Հունվարյան սուպերլուսինը կուղեկցվի լուսնի ամբողջական խավարմամբ: Հնարավոր կլինի այն ամբողջական տեսնել միայն Հեռավոր Արեւելքում: