News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` դեկտեմբերի 4-ին, ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը հրապարակելու համար նրան բերեցին նիստերի դահլիճ: Նշենք, որ Կարո Եղնուկյանն այսօր հրաժարվել էր նիստին մասնակցելուց, քանի որ վատ ինքնազգացություն ունի: Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հնարավոր է, որ եթե իր պաշտպանյալին բերեն նիստերի դահլիճ, նրա ինքնազգացողությունը վատան: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը շտապեց հանգստացնել. «Ընդամնեը 5 րոպե, մեկ էջանոց մեղադրանքը կարդան իր ներկայությամբ, նորից տանեն, ոչինչ չի լինի»:

Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանի մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո էլ Լամբարյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն, դատարանը հորդորեց սպասել մինչեւ բոլորի մեղադրանքների եզրափակիչ մասերը հրապարակվեն: Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը արձագանքեց. «Փաստորեն, արձանագրենք, որ Դուք էլ եք ընդունում, որ մեղադրանքները սուտ են»:

Ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանն էլ լսելով իրեն առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը հիշեցրեց «Սասնա ծռեր» խմբի այն երեք անդամներին, որոնք ազատության մեջ են այժմ. «Բա նրանց մասին էլ է խոսվում, բա սպիտակցիներն ուր են, չկան»:

Այնուհետեւ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը դատարանին խնդրեց ընդմիջում հայտարարել` նշելով, որ իր պաշտպանյալներն են խնդրել: Որին Արտուշ Գաբրիելյանը պատասխանեց. «Հա, ծխել են ուզում երեւի, 15 րոպե ընդմիջում, թող արագ ծխեն, գան»:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ