News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում ընթացող գործընթացներն ազդում են Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Այդ մասին դեկտեմբերի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա՝ ստացվում է, որ իրավիճակը Սիրիայում նոր փուլ է մտնում:

«Ռազմական գործողություններն, ընդհանուր առմամբ, ավարտվել են, եւ սկսվել է բանակցային գործընթացը: Ընդ որում, բանակցային փուլում պետք է լուծվեն բավականին բարդ հարցեր», - հստակեցրել է փորձագետն ու հավելել, որ նմանատիպ բարդ հարցեր ունեն հակամարտության բոլոր կողմերը:

Սաֆրաստյանի կարծիքով այդ պայմաններում Թուրքիան փորձում է օգտվել այն հանգամանքից, որ իր զորքերը մտցվել են Սիրիայի հյուսիսային մի շարք տարածքներ եւ, ամենայն հավանականությամբ, Անկարան կփորձի ուժեղացնել դրանք, ինչը հնարավորություն կտա բանակցային գործընթացում իր համար որոշ հաջողությունների հասնել: Արեւելագետի կարծիքով դա Թուրքիային ոչ միայն որոշ առավելություն կտա, այլ նաեւ պայմաններ կստեղծի այդ հակամարտության մեջ ներքաշված մյուս կողմերի հետ հետագա գործարքի համար:

Ռուբեն Սաֆրաստյանը ենթադրում է  նաեւ, որ այս փուլում  անդրկուլիսյան բանակցություններ են անցկացվում, որոնք անցնում են դիվանագիտական մակարդակով: Նա չի բացառել, որ «սակարկությունների» շրջանակներում բանակցությունների ընթացքում Անկարան կփորձի բարձրացնել ղարաբաղյան կարգավորման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ