News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր հյուպատոսարությունները դեկտեմբերի 11-ից կվերսկսեն Ռուսաստանի քաղաքացիների  վիզաների տրամադրումը: Այդ մասին  «Կոմերսանտին»  տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հանթսմանը:

Վիզաների համար կարելի կլինի դիմել Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի եւ Վլադիվոստոկի գլխավոր հյուպատոսություններ։

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ հյուպատոսություններում վիզաների տրամադրումը կատարվելու է միայն սահմանափակ ծավալով:

«Մենք շարունակում ենք կատարել մեր աշխատանքը էականորեն կրճատված անձնակազմով, ինչն անխուսափելիորեն ենթադրում է վիզային ծառայությունների ծավալի կրճատում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ից ՌԴ շրջաններում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները դադարել էին վիզաներ տրամադրել: Փաստաթղթերի տրամադրումը Մոսկվայում վերսկսվել էր սեպտեմբերի 1-ից: Շրջաններում վիզաների ձեւակերպման դադարեցումը Պետդեպը բացատրել է անձնակազմի անդամների պակասով։

Ամերիկյան վիզաների տրամադրման բարդություններն սկսվել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական հակամարտությունից հետո: Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 28-ին պահանջել էին կրճատել ԱՄՆ-ից դիվանագետների քանակը մինչեւ 455 մարդ: Ի պատասխան՝ Պետդեպը Ռուսաստանում դադարեցրել էր փաստաթղթերի ձեւակերպումը, նաեւ պահանջել էր փակել Սան Ֆրանցիսկոյի ռուսական գլխավոր հյուպատոսությունն ու Վաշինգթոնի եւ Նյու Յորքի առեւտրային ներկայացուցչությունները: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության շուրջ վեճը դեռ շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ