News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված համաձայնագրի առաջնային նպատակը տնտեսական եւ առեւտրային հարցերում Հայաստանն-Եվրամիություն առեւտրային հարաբերությունների բարելավումն է։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Հիմնական առաջնային ուղղվածությունը, դա այն հարաբերություններն են, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ առեւտրին, դրանց դյուրացմանը եւ մեր հետաքրքրությունների հիմնական ուղղությունը, քննարկված հարցերի թիրախը եղել է նա, որպեսզի մեր տնտեսվարողը դեպի Եվրոպական միություն ունենա ավելի հասանելի, տեսանելի, կանխատեսելի իրավական կարգավորումների փաթեթ», - ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նաեւ շատ կարեւոր է ներդրումային համագործակցության տեսանկյունից. «Համաձայնագիրը կարեւոր է շատ վերջին շրջանում հատկապես առավել ակտիվ խոսվող ներդրումային համագործակցության տեսանկյունից, որովհետեւ ներդրումները հոսում են այնպիսի վայր, որտեղ գործարարության տեսանկյունից կան գրավչություններ, կա կանխատեսելիություն, կա գործընթացների թափանցիկություն եւ կա նաեւ որոշակի վստահություն տվյալ երկրի տնտեսության նկատմամբ։ Համաձայնագիրը, բնականաբար, նախատեսում է պայմանավորվածությունների մի ամբողջական փաթեթ, որը, վստահ եմ, Եվրոպական բիզնեսի համար պետք է ավելի վստահելի, կանխատեսելի գործընկերոջ իմիջ ձեւավորի, ավելին ասեմ, մենք համաձայնագրում ունենք նաեւ պայմանավորվածություն, որ ուժի մեջ մտնելուց հետո երկու-երեք տարիների ընթացքում՝ ամենաուշը, մենք պետք է բանակցենք եւ ստորագրենք առանձին մեծ գլուխ, որը վերաբերելու է ներդրումների փոխադարձ պաշտպանությանը եւ խրախուսմանը»։

Հարցին, թե համաձայնագրով Եվրամիության ի՞նչ ծավալի աջակցության մասին է խոսքը, Մելքոնյանը պատասխանեց. «Բուն համաձայնագիրը, որպես այդպիսին, գումարի ծավալ չի նախատեսում, եւ համաձայնագրով գումարային թիվ չեք տեսնի, այն պարզ պատճառով, որ Եվրոպական միությունը նմանատիպ պլանավորում իրականացնում է տարբեր գործիքներով։ Տվյալ պարագայում մենք քննարկում ենք եւ գրեթե վերջնական համաձայնեցման փուլում ենք արդեն գտնվում Միասնական աջակցության շրջանակ կոչվող փաստաթղթի շուրջ, որը 2017-2020 թվականների համար Հայաստանի աջակցության ընդհանուր ծավալը, որ վերաբերում է երկկողմ պայմանավորվածությունների փաթեթին, 144-ից 176 միլիոն եվրոյի սահմաններում է։ Հատուկ ընդգծեմ, որ այստեղ որեւէ վարկային միջոց չկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ