News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը Պակիստանին կոչ է արել «կրկնակի» ջանքեր գործադրել զինյալների դեմ պայքարում, որոնք հարեւան Աֆղանստանում հարձակումների համար երկիրը որպես հենակետ են օգտագործում, հաղորդում է Reuters-ը: Պակիստան կատարած այցի ընթացքում Մաթիսը հանդիպել է երկրի ղեկավարության հետ: Նա նշել է, որ Պակիստանը առաջընթաց է արձանագրել երկրի ներսում զինյալների դեմ պայքարում, սակայն այն պետք է ավելին անի:

ԱՄՆ-ն հիասթափված է, որ Պակիստանը չի ցանկանում այնպիսի խմբերի դեմ գործել, ինչպիսիք են աֆղանական «Թալիբանը» եւ «Հաքանի» ցանցը, որոնք, ըստ Վաշինգթոնի, Պակիստանում անվտանգ հենակետ են օգտագործում Աֆղանստանում հարձակումներ կատարելու համար:

Մաթիսը, ով առաջին անգամ այցելել էր Պակիստան որպես պաշտպանության նախարար, ուղեւորությունից առաջ հայտարարել էր, որ Պակիստանի պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակը «ընդհանուր լեզու» գտնելու փորձը կլինի:

Մաթիսը հանդիպել է նաեւ Պակիստանի Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում `բանակի հրամանատար գեներալ Քամար Ջավեդ Բայվայի եւ հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Նավեդ Մուխթարի հետ, որն, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, կապեր է պահպանում «Թալիբանի» եւ «Հաքանիի» զինյալների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ