News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը brexit-ի հարցով բանակցություններում կոշտ գործընկեր է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ համաձայնագրի բացակայությունը (brexit-ի հարցով՝ ԵՄ եւ Լոնդոնի միջեւ) «անհաջողություն» չէ, հաղորդում է Reuters-ը:

Չնայած Մեյի Բրյուսել կատարած այցի ընթացքում գրանցված աննշան առաջընթացին՝ Յունկերը նշել է, որ մնացել է 2 կամ 3 հարց համաձայնեցնել:

 «Մենք կառուցողական եւ անկցեղծ հանդիպում ենք ունեցել: Նա կոշտ բանակցող է, նրա հետ հեշտ չէ: Նա եռանդուն պաշտպանում է Բրիտանիայի տեսակետը», - ասել է նա:

«Չնայած մեր ջանքներին եւ մեր թիմերի կողմից գրանցած նշանակալի առաջընթացին, վերջին մի քանի օրվա ընթացքում մնացած հարցերի շուրջ դեռեւս անհնար է լիարժեք համաձայնության գալ», - ասել է Յունկերը՝ հավելելով, որ նա դեռ վստահ է, որ մինչեւ հաջորդ շաբաթվա ԵՄ անդամ երկրների գագաթաժողովը համաձայնության կգան:

Թերեզա Մեյնն իր հերթին վստահություն է հայտնել Եվրամիության հետ  համաձայնագիր կնքելու մասին՝ չնայած դեկտեմբերի 4-ի հանդիպման ընթացքում նշանակալի առաջընթացի բացակայությանը:

«Երկու կողմերն էլ լավ են աշխատում, մենք դժվար բանակցություններ ենք ունեցել», - ասել է նա՝ հավելելով, որ վստահ է՝ շաբաթվա վերջում դրական առաջընթաց կգրանցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ