Sony-ն 4K էկրանով եւ հզոր պրոցեսորով առաջատար սմարթֆոն է պատրաստում: Սմարթֆոնի էկրանը գերազանց որակի նկար կցուցադրի, իսկ առաջնային պրոցեսորը պատասխանատու կլինի կատարողականության համար, հաղորդում է Life-ը:
Հաղորդվում է, որ դիսփլեյը կլինի 4K կամ 3840×2160 պիքսել: Բացի այդ հեռախոսը Qualcomm Snapdragon 845 չիպ կունենա, որի մասին դեռ չի հայտարարվել:
Լուրերի համաձայն՝ առաջնային պրոցեսորը առաջինը Samsung Galaxy S9-ում կտեղադրվի:
Սարքը նաեւ Bluetooth 5.0 եւ Android 8.0 Oreo տարբերակ կունենա: