News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց՝ ինչու են թանկանում մթերային ապրանքները: Նա մեծամասնությանը խորհուրդ տվեց շրջել Հայաստանի մարզերում, գյուղերում եւ բնակիչներին բացատրել՝ ինչու են ապրանքները թանկացել:

«Ես ձեզ առաջարկում եմ այցելել գյուղեր, մարզեր եւ մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն ամենօրյա ռեժիմով թանկանում, կամ հունվարի 1-ից ինչու են ապրանքները թանկանալու: Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, ապրանքները չեն թանկացել: Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, էնքան ա թանկացել: Դրա մասին մտածեք»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի ԱԺ-ում ընթանում է հերթական քառօրյայի աշխատանքը. օրակարգում է ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու, նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նախագծերը:

Օրակարգում է նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագծերը:

Ընդհանուր առմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 41 օրենքի նախագիծ եւ միջազգային համաձայնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ