News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի քննարկումը մեկ ժամում անհնարին է: Այս մաիսն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովումա սաց «Ելք» խմբակցության պատգամավորը: Նա նշեց, որ մեծամասնության առաջակությունը օրենքի նախագիծը քննարկել ընդամենը մեկ ժամում օրենքի նախագծի ոչ թե քննարկում, այլ «սղղացնել» է նշանակում:

« ՀՀԿ խմբակցությունն ասում է՝ մեկ ժամը նախագծի քննարկման համար բավարար է, ես էլ առաջարկեցի 3 րոպեում քննարկել: Հերթական անգամ գործ ենք ունենալու այն երեւույթի հետ, որ օրենքները ոչ թե քննարկվում ու ընդունվում են, այլ, կներեք արտահայտությանս համար, սղղացվում են: Մենք կողմ ենք նախագծին, բայց ընդհանուր տպավորություն է, որ Հանրապետական խմբակցությունը ոչ թե ուզում է օրենք քննարկի ու ընդունի, այլ Բրյուսելում կամ որեւէ տեղ հայտնված շեֆին զանգի զեկուցի՝ շեֆ, գիտես ինչ կա, էդ քո ասած օրենքը ընդունեցինք: Էս օրենքը մենք ընդունում ենք մեր ժողովրդի համար»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ