News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած «ZTE» չինական կորպորացիայի ներկայացուցիչներին` փոխնախագահ Սյուե Բինի գլխավորությամբ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը ներկայացրին ընկերության այս տարվա գործունեությունը, գրանցած հաջողությունները։ Սյուե Բինը հայտնեց, որ ընկերության եկամուտը 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 12 միլիարդ դոլար, որի 10 տոկոսը հատկացվում է գիտահետազոտական ծրագրերին (R&D)։

Ընկերությունը մասնավորապես կենտրոնացած է 5G ստանդարտի զարգացման վրա։

Հայաստանում ընկերությունն ունի միայն վաճառքի ներկայացուցչություն, մի քանի պայմանագրերով աշխատում են հայաստանյան հեռահաղորդակցության 2 օպերատորների հետ` IP հեռուստատեսային ծառայությունների եւ այլ ոլորտներում։

Նախարարն առաջարկեց «ZTE» ներկայացուցիչներին R&D լաբորատորիա հիմնել նաեւ Հայաստանում` հաշվի առնելով մեր երկրում նախադրյալների եւ բարձրակարգ մասնագետների առկայությունը։

Վահան Մարտիրոսյանը նաեւ Կառավարության կողմից աջակցության պատրաստակամություն հայտնեց, եթե ընկերությունը որոշի լայնամասշտաբ որեւէ ծրագիր իրականացնել Հայաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ տարածաշրջանային Data center-ի (տվյալների մշակման կենտրոնի) ստեղծման նախագիծը։ Նախարարն ասաց, որ ուրախ կլինի, եթե «ZTE»-ն որեւէ ձեւաչափով մասնակցի այս ծրագրի իրագործմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ