News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդային Հայաստանը պատրաստ չէր 1988–ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժին։ Դեկտեմբերի 5-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նման կարծիք հայտնեց փրկարարական եւ վերականգնողական գործողությունների անմիջական մասնակից Վլադիմիր Մարգարյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր շինարարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Պատմելով իր հուշերից՝ Վլադիմիր Մարգարյանը նշեց, որ երբ տեղի ունեցավ սարսափելի դժբախտությունը, սկզբում պետք էր հասկանալ, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, ինչ փրկարարական աշխատանքներ եւ ինչ ուժերով այդ ամենը կազմակերպել։ «Պետք է հաշվի առնել այն ժամանակվա կառուցվածքը։ Չէ՞ որ չկար ԱԻՆ։ Այդ նույն գիշեր առաջինը ժամանեցին ֆրանսիացի փրկարարները, բժիշկներն ու կինոլոգները։ Հետո սկսեցին փրկարարներ եւ բժիշկներ գալ այլ երկրներից»,– նշել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գործնականում ոչ մի խորհրդային երկիր նման բանի պատրաստ չէր։ «Մենք մտանք Լենինական եւ չէինք հասկանում, թե ուր պիտի գնանք։ Ո՛չ տներ կային, ո՛չ փողոցներ։ Անհնար էր կողմնորոշվել»։ Երկրի ղեկավարությունից միանգամից հրաման եկավ օգնել Հայաստանին, եւ դա յուրաքանչյուրը յուրովի հասկացավ։ Սակայն գործողությունները բարդանում էին մի շարք հանգամանքների պատճառով։ Չկար Գյումրիի գլխավոր հատակագիծը, քանի որ փլուզվել էր շենքը, որտեղ այն պահվում էր։ Խորհրդային օղակների ղեկավարներն իրենք էին վիրավորվել, կորցրել հարազատներին, շատերը վշտից չէին կարողանում խոսել։

«Անհրաժեշտ տեխնիկան ուղարկել էին, բայց այ մարդ գտնել չէր հաջողվում, որ կարողանային աշխատել դրանով։ Կապը կտրված էր, իսկ բջջայիններ այն ժամանակ չկային։ Խնդիրներ կային նաեւ մարդկանց հուղարկավորության  հարցում։ Գործարանների ավերումը կարող էր բնապահպանական խնդիրների բերել։ Վիճելի  հարց էր, թե ինչպես է պետք վերականգնել Լենինականը»,– թվարկեց Մարգարյանը՝ նշելով, որ փրկարարական աշխատանքներին շատ է օգնել ռազմական կայազորը։

«Եթե մենք այն ժամանակ այնպիսի պատրաստականություն ունենայինք, ինչպիսին, որ հիմա, հնարավոր է՝ ամեն բան ավելի արագ արվեր։ Եվ այդուհանդերձ, հսկայական աշխատանք է կատարվել»,– նշեց Մարգարյանը։

Խոսելով ավերածությունների հսկայական մասշտաբների մասին՝ Վլադիմիր Մարգարյանն արձանագրեց, որ «Հին քաղաքը» պահպանվել է, իսկ նորակառույցները՝ ոչ։ «Գողություն, նորմերի խախտում, միշտ լինում է մարդկային գործոն։ Այն ժամանակ տարածված էին խախտումները, որի դեպքում որակը չէր տուժում, բայց նյութերն ավելի շատ էին «ծախսում»։ Այն ժամանակ պետությունն ինքն էր բնակարանով ապահովում, եւ վաճառքում շինանյութը քիչ էր։ Երկրաշարժն իրենով շատ ուժեղ էր, ամպլիդուդան՝ մեծ»,– պարզաբանել է Մարգարյանը՝ հավելելով, որ, ցավոք, Գյումրիի երկրաշարժի հետեւանքով քաղաքը մնացծ առանց խոշոր գործարանների։ Որպես հետեւանք՝ առանց աշխատատեղերի։

Վլադիմիր Մարգարյանի գնահատմամբ՝ հիմա Երեւանում մոնոլիտ շինարարությունն ավելի հուսալի է, թեպետ չի կարելի բացարձակապես հանգիստ լինել։ Նրա կարծիքով խախտումներ կան նաեւ այստեղ. չի կարելի այդքան բարձր շենքեր կառուցել եւ այդքան մոտ–մոտ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ