News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վիլնյուսում օրերս տեղի է ունեցել ամենամյա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ, որին մասնակցել են Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, տարբեր հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀՀ դեսպանությունը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տոնավաճառը դիվանագիտական ներկայացուցչությունների եւ գործարար ոլորտի համագործակցությամբ կազմակերպել էր «Վիլնյուսի կանանց միջազգային ասոցիացիան»։

Տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցում էր նաեւ Լիտվայում ՀՀ դեսպանությունը, որտեղ ներկայացված էին հայկական հուշանվերներ, խմիչքներ եւ այլ արտադրատեսակներ։ Տաղավարը հայկական ապրանքատեսակով համալրելու հարցում իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաեւ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Plento Grill & Wine ռեստորանը, Լիտվայում հայկական լավաշը ներկայացնող Kilikija ընկերությունը, Ararat կոնյակի Լիտվայի ներկայացուցչությունը, հայկական փախլավան ներկայացնող Granatas LT ընկերությունը եւ այլն:

Տոնավաճառին ներկա գտնվեցին լիտվացի մի շարք պաշտոնյաներ. հայկական տաղավար այցելեց Լիտվայի վարչապետ Սյաուլյուս Սկվերնյալիսը, ում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց հայկական արտադրանքի լավագույն նմուշները, ներառյալ՝ հայկական արտադրության մի շարք գինիները:

Միջոցառման մշակութային մասում ներկայացվեցին մի շարք երկրների ազգագրական պարեր, որի բացումն արեց Կաունասի «Հայրենիք» երգի-պարի համույթը՝ ներկայացնելով հայկական ազգագրական պարերը:

Տպել
Ամենաշատ