News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանում գլխավորում են ԱՊՀ անդամ պետությունների ամենավստահելի ղեկավարների ցուցակը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի (ՎՑԻՕՄ)–ի տեղեկություններով՝ Լուկաշենկոն վայելում է ռուսաստանցիների 62 տոկոսի վստահությունը, իսկ Նազարբաեւը՝ 56 տոկոսի, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Բելառուսն ու Ղազախստանը ԱՊՀ այն երկրների թվում են, որոնք ամենաշատն են վայելում ՌԴ քաղաքացիների համակրանքն ու աջակցությունը։ Այս պետություններին ամենակայունն ու հաջողակն է համարում հետազոտության մասնակիցների մեծ մասը։ Բելառուսն այդպիսի երկիր է համարում հարցվածների 60 տոկոսը, Ղազախստանը՝ 41 տոկոսը։ Նրանց հաջորդում են Հայաստանը՝ 16 տոկոս, Ադրբեջանը՝ 14 տոկոս, Վրաստանը՝ 10 տոկոս, Ուզբեկստանը՝ 7 տոկոս, Թուրքմենստանը՝ 7 տոկոս, Ղրղզստանը՝ 5 տոկոս, Մոլդովան՝ 4 տոկոս, Տաջիկստանը՝ 3 տոկոս եւ Ուկրաինան՝ 1 տոկոս։

«Ռուսաստանցիները բազմազգ ժողովուրդ են, եւ այս կամ այն երկրի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում պատմական հայրենիքին,– նշել է ՄԳԻՄՕ–ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրեյ Կազանցեւը։– Ռուսաստանում ԱՊՀ այս կամ այն երկրի վարկանիշը կախված է սփյուռքի մեծությունից։ Նրա կարծիքով վարկանիշների վրա ազդում է նաեւ այն, թե ինչպես է նրանց կյանքը լուսաբանվում Ռուսաստանում, որքանով ռուսաստանցիները լավ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է կատարվում։

ՎԻՑՕՄ–ի մասնագետները նաեւ նշում են, որ ռուսաստանցիները Բելառուսին (64 տոկոս) ու Ղազախստանին (57 տոկոս) են համարում իրենց երկրի գլխավոր գործընկերը միջազգային ասպարեզում։ Պատասխանելով հարցին, թե որ երկիրն է Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը Բելառուսից ու Ղազախստանից հետո՝ ՌԴ քաղաքացիները նշել են Հայաստանը՝ 16 տոկոս, Ադրբեջանը՝ 10 տոկոս, Ղրղզստանը՝ 8 տոկոս եւ Ուզբեկստանը՝ 8 տոկոս։ Վրաստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Թուրքմենստանը եւ Ուկրաինան ստացել են համապատասխանաբար 6, 5, 5, 5 եւ 1 տոկոս։

Ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանության տեսակետից Բելառուսին նշել է հարցվածների 66 տոկոսը, Ղազախստանին՝ 38 տոկոսը, Հայաստանին՝ 11 տոկոսը, Ադրբեջանին՝ 6 տոկոսը, Վրաստանին ու Մոլդովային՝ 6 տոկոսը, Ուկրաինային՝ 5 տոկոսը։

Հարցումն իրականացվել է 1.2 հազար մարդու շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ