News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այն որ սոցիալական լարված վիճակում գտնվող ընտանիքներ կան, բոլորին է հայտնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։

«Թանկացումները լավ բան չեն։ Որեւէ սպառողին, նույնիսկ ամենահիմնավորված թանկացումները չեն կարող բավարարել»,-ասաց նա ու հավելեց. «Այն, որ սոցիալապես լարված վիճակում գտնվող ընտանիքներ կան, բոլորին է հայտնի։ Իշխանության քայլերն են հասկանալ, որ կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա եւ պայմանավորված են քաղաքականությամբ եւ կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա եւ դա պայմանավորված չէ մեզնով»։

Պատգամավորը հստակեցրեց, որ այն դեպքում, երբ գների ավելացումը պայմանավորված է դրսի գործոններով, այդ պարագայում Հայաստանի իշխանություններն անելիք չունեն. «Բոլորը գիտեն, որ նորզելանդական կարագը միջազգային շուկայում թանկացել է։ Ինչու է թանկացել, չեմ կարող ասել, հետեւաբար կարագի թանկացումը պայմանավորված չէ Հայաստանի ներքին քաղաքականությամբ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հունվարից մեծ թվով ապրանքներ թանկանալու են, Հարությունյանը չհամաձայնեց. «Մաքսային օրենսգիրքը որեւէ կապ չունի դրույքաչափերի հետ, եւ այդ փաստաթուղթը ընդամենը մաքսային ընթացակարգերը պարզեցնում է հօգուտ տնտեսվարողների։ Դա պետք է անպայման ընդունել»։

Անդրադառնալով սահմանի վրա երրորդ երկրներից մաքսային դրույքաչափերի ավելացմանը, պատգամավորը նկատեց. «Բոլոր այն երկրները, որոնք ԵՏՄ-ում ունեն սեփական արտադրությունը, ապա այդ դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացման, որովհետեւ դա միտված է պաշտպանելու ներքին արտադրողին։ Մենք ԵՏՄ-ի տարածքում կունենանք սեփական արտադրության ապրանքներ։ Այն ապրանքները, որոնք չունեն սեփական արտադրող, դրանց դրույքաչափերը սահմանի վրա չեն ավելացվելու։ Հետեւաբար այն զրույցները, որ մաքսային սահմանի վրա դրույքաչափերը բերելու են ապրանքների համատարած գների բարձրացման, չի համապատասխանում ոչ իրականությանը, ոչ էլ տրամաբանությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ