«Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը ձեռներեցներին բացառիկ օգուտ կտա: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում «Եվրասիական տնտեսական միության Հարկային օրենսգրքի մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ընթացակարգերն այնքան պարզեցված են, որ յուրաքանչյուր ձեռներեց իր համար առավելագույն հարմնարվետությամբ կարող է հաղթահարել մաքսային սահմանը: «Մենք պետք է այս փաստաթղթի վավերացմանը «կողմ» քվեարկենք, եւ այդ կերպ մեր ավանդը կունենանք ԵՏՄ Մաքսային օրենսգրքի դրական դերակատարման մեջ»,- նշեց Հարությունյանը: