News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համաձայնագրի վավերացման դեպքում պետք է շարքից հանվի 21 միավոր ծանր ռազմական տեխնիկա: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ապահովման ու մատակարարումների կազմակերպության միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաարյանը:

Նրա խոսքով՝ այս կազմակերւպության հիմնական գործունեությունը համապատասխան արտադրանքի ձեռքբերումն ու ապահովումն է, ՄԱՏՕ-ի անդամ երկրների համար «Վստահություն» հիմնադրամի ծրագրերին տեխնիկական աջակցությունն ու դրանց իրականացումը: «Տարբեր երկրների հետ են բանակցությունները վարվել: Դրանց մասնակցել են եւ՛ Հայաստանի ԱԳ նախարարությունը, եւ՛ պաշտպանության նախարարությունը: Բանակցությունների ընթացքում Գերմանիան համաձայնվել է միջոցներ հատկացնել եւ ղեկավարել «Վստահություն» հիմնադրամը»,- հայտնեց Զաքարյանը՝ հավելելով, որ սա տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի հետ կապված:

Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ընդհանուր շարքից դուրս բերել 140 միավոր ռազմական տեխնիկա, որոնց պիտանիության ժամկետը լրացել է եւ հետագա օգտագործման ենթակա չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ