News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Միխայիլ Սաակաշվիլիի համախոհների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Սաակաշվիլիին տեղափոխող մեքենան շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է «112 Ուկրաինան»։

Այն բանից հետո, երբ իրավիճակը սրվել էր, իրավապահներն արցունքաբեր գազ էին կիրառել, որից հետո իրավիճակը հաջողվել էր կայունացնել։

«Հիմա իրադրությունը նորից սրվել է։ Մոտ կես ժամ իրավիճակը կայուն էր, հանգստություն էր պահպանվում։ Բայց բառացիորեն մի քանի րոպե առաջ ուժայինները ցրել են մարդկանց ամբոխը, որպեսզի բուֆերային գոտի կազմեն։ Դրանից հետո Սաակաշվիլիի համախոհներն ակտիվ գործողությունների էին անցել, սկսվել էին բախումները։ Իրավապահները հատուկ միջոցներ են օգտագործել, հավանաբար դա արցունքաբեր գազ էր։ Իրադրությունը մի փոքր հանդարտվել է։ Բողոքի ակցիան առաջնորդող մարդիկ կոչ են անում հանդարտություն պահպանել եւ կոնֆլիկտի չգնալ։ Այստեղ են Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Մեքենան, որի մեջ գտնվում է Սաակաշվիլին, բաց չեն թողնում, այն շրջապատել են Ազգային գվարդիայի եւ Ազգային ոստիկանության ուժերը»,– փոխանցում է հեռուստաալիքի թղթակիցը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Սաակաշվիլիի համախոհներից Դավիդ Սակվարելիձեն հայտնել էր, որ անհայտ անձինք կոտրել են Կիեւում Սաակաշվիլիի բնակարանի դուռը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իրավապահները նրան այցելել էին խուզարկություն կատարելու քաղաքական գործչի ակցիաների ֆինանսավորման վերաբերյալ քրեական գործի շրջանակում: Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի շենքի տանիք եւ սպառնացել էր ցած նետվել: Սաակաշվիլիին ուժայինները ենթադրաբար հետ են քաշել շենքի տանիքից, որտեղից նա սպառնում էր ցած նետվել եւ ձերբակալել հանցավոր կազմակերպության անդամակցելու եւ հանցավոր գործունեության աջակցության կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ