News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման հանգեցնել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է:  Այդպիսի որոշումը ծանր հարված կլինի ողջ մարդկության համար: Մենք դա չենք թողնի: Ամերիկան այլեւս խնդիրներ չունի՞, միայն սա է մնացել: Մենք մինչեւ վերջ կպայքարենք: Կարող է հասնել նույնիսկ մինչեւ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման: Ես եւս մեկ անգամ Ամերիկային զգուշացնում եմ, որ նա չանի քայլեր, որոնք տարածաշրջանում առավել կխորացնեն ճգնաժամը», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Նա հավելել է, որ եթե Երուսաղեմի ճանաչումը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, տեղի ունենա, ապա «առաջիկա 5-10 օրերին Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդները կհավաքվեն Ստամբուլում եւ շարժման մեջ կդնեն ողջ մուսուլմանական աշխարհը»:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ մոտ օրերս ԱՄՆ-ն կհայտարարի, թե արդյոք ընդունում է Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք: Պաղեստինյան կողմն, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կհանգեցնի արաբա-իսրայելական հակամարտության սրման եւ տարածաշրջանում իրավիճակի անկայունության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ