News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի/ՄԱԶԾ-ի/ միջեւ «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում»  2-րդ փուլի ծրագրի ստորագրում, որի բյուջեն կազմում է 129,6 հազար ԱՄՆ դոլար:

Ստորագրմանը նախորդած ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տեղեկացրել է, որ այս տարի նշվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 30 ամյակը եւ շեշտել, որ 1999 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, երբեմն նաեւ` առաջանցիկ տեմպերով:

Հայտնելով, որ մեկնարկող միջոցառումները նույնպես վերաբերում են ստանձնած պարտավորությունների շրջանակում ըստ ժամանակացույցի օզոնաքայքայիչ նյութերի փոխարինմանը` բնապահպանության նախարարը նշել է. «Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2010-2016 թվականների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ՝ ապահովելով Հայաստանում օզոնաքայքայիչ նյութերի գործածման մակարդակի կրճատումը 15%-ով: Ծրագրի երկրորդ փուլը ուղղված է լիենելու 2020 թվականի դրությամբ այդ նյութերի գործածման մակարդակի կրճատմանն արդեն 66,6 %-ով»:

ՀՀ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ մեկնարկող ծրագրի շրջանակներում շարունակվող համագործակցությունը նույնպես կլինի բեղմնավոր:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, շեշտելով, որ Հայաստանը օզոնաքայքայիչ նյութերի գործածման մակարդակի կրճատման գործընթացներում առաջնորդի դեր է ստանձնել, բարձր է գնահատել այդ ուղղությամբ գորածածվող ջանքերը:    Ծրագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը եւ  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը

Օզոնի ազգային կենյտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները,  որով նախատեսվում է Օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առեւտրի կանխարգելման եւ կառավարման հարցում Երկրի տեխնիկական զինվածության բարելավում, միջին մասնագիտական հաստատությունների մասնագետների պատրաստման համար  հզորությունների կատարելագործում. երկրի սառեցման եւ օդորակման ոլորտում սպասարկման հզորությունների ամրապնդում՝ ձեռք բերելով օզոնաանվտանգ եղանակով տեխնիկայի սպապարկման համար անհրաժեշտ գործիքների 25 հավաքածու: Ծրագրի արդյունքում  ակնկալվում է ունենալ տեխնիկապես հագեցված 4 մաքսակետ, որոնց աշխատակիցները կկարողանան կանխարգելել օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առեւտուրը,  միջին մասնագիտական հաստատություններ, որոնք՝ տեխնիկապես զինված լինելով պատրաստ կլինեն հյուրընկալել  իրենց մոտ երիտասարդներին եւ սովորեցնել սառեցման եւ օդորակման տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման ժամանակակից մեթոդներն ու աշխատելաոճը եւ 25 մասնագետ կամ մասնագիտական ընկերություններ, որոնք կկարողանան օզոնաանվտանգ եղանակով սպասարկել  սառեցման եւ օդորակման տեխնիկան՝ ապահովելով սարքավորումների մեջ պարունակվող նյութերի կրկնակի օգտագործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ