News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:

«Ինչպես միշտ նախագահն է որոշում ընդունում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նման հորդորով դիմել է Բաղմանյանին, պաշտպանության նախարարը արձագանքեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն»:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին եւ Ստեփան Գալստյանին:

Տպել
Ամենաշատ