News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնական Nissan Motor ընկերությունը երեքշաբթի Յոկոհամայում ներկայացրել է շարժական միջոցների ավտոմատ կառավարման համար նախատեսված Easy Ride նախագիծը, որի ճանապարհային փորձարկումները կանցկացվեն 2018 թվականին: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ Nissan Motor ընկերության՝ Easy Ride համակարգով հագեցված ավտոմեքենաների թեստ-դրայվը տեղի կունենա 2018 թվականի մարտի 5-18-ը: Այս համակարգը թույլ կտա ավտոմեքենային տեղաշարժվել նավիգատորի օգնությամբ առանց վարորդի եւ ապահովել երթեւեկության անվտանգությունը:

Նախագիծը մշակվել է Տոկիոյում տեղակայված DeNA (Դի-Էն-Էյ) էլեկտրոնային ընկերության հետ համատեղ: Easy Ride համակարգի մշակումը իրականացվում է Nissan Motor-ի եւ DeNA-ի կողմից՝ հունվարի 2017 թվականից ի վեր, Տոկիոյոմ 2020-ին կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ մրցակիցների կողմից ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման ուղղությամբ ջանքերի ֆոնին:

Յոկոհամայում գտնվող Nissan Motor ընկերությունը արտադրում է Nissan, INFINITI եւ Datsun ապրանքանիշերի մոտ 60 ավտոմոբիլային մոդել: 2016 թվականին ընկերությունը ամբողջ աշխարհում վաճառել է 5.63 մլն ավտոմեքենա: Իսկ 1999 թվականին հիմնադրված DeNA ընկերությունը զբաղվում է վիրտուալ խաղերի մշակմամբ:

Անցյալ տարի Honda Motor ավտոմոբիլային ընկերությունը եւս հայտարարել էր ինքնակառավարվող ավտոմեքենաների կոմերցիոն արտադրության պլանների մասին:  

Նախատեսվում է, որ ընկերության ավտոմեքենաները հագեցված կլինեն տեսախցիկներով, ռադարներով եւ արբանյակային նավիգացիոն համակարգերով: Վաճառքի կհանվեն այն մեքենաները, որոնք կկարողանան առանց վարորդի ճանապարհներին պահպանել շարքային կարգը եւ անհրաժեշտ հեռավորությունը, ինչպես նաեւ դուրս գալ վճարովի ճանապարհների վրա եւ հակառակը: Նշենք, որ նմանատիպ նախագիծ ունի նաեւ Toyota ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ