Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ են ուղարկվում իրավապահների լրացուցիչ ուժեր, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

Խորհրդարանի շենքի պարագծով հսկողությունն ուժեղացվել է, իրավապահները շարք են կազմել խորհրդարանի պարսպի երկայնքով:

Ուժեղացվել է նաեւ Գերագույն ռադայի կենտրոնական մուտքի պարագծով հսկողությունը: Այնտեղ կանգնած է նաեւ հրշեջ մեքենա, որն արդեն միացված է ջրատար համակարգին: Այս ընթացքում արդեն խորհրդարան է հասել «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների շարասյունը: Նրանք դեռեւս հավաքվում են  Գրուշեւսկի փողոցի երթեւեկելի մասում: Ակցիայի մասնակիցները բարձրախոսով հայտարարում են խորհրդարանի կենտրոնական մուտքի մոտ Սահմանադրության հրապարակում հավաքվելու մասին

Նշենք, որ Սաակաշվիլիի կողմնակիցները Տրյոխսվատիտելսկի փողոցի երթեւեկելի մասի սալերը հանել եւ բարիկադներ են կառուցել: