News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Մերձավոր Արեւելքի որոշ երկրներին՝ Իսրայելի «սիոնիստական ռեժիմի հետ» իրենց բացահայտ կապերի համար, փոխանցում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ տարածաշրջանի որոշ մուսուլմանական երկրներ բացեիբաց խոսում են Թել Ավիվի հետ իրենց կապերի մասին:  Ռոհանիի կարծիքով դա անխոհեմ է: Չնայած, որ նախկինում այդ երկրները Իսրայելի հետ համաձայնության մեջ են եղել, նրանք թաքցրել են այդ խնդիրն ու ձեւացրել, որ իրենք այդպիսի «կործանարար ու անպարկեշտ հարաբերություններ» չեն ունեցել, ասել է նա: Սակայն այսօր մուսուլմանական պետությունները բացեիբաց հայտարարում են, որ Իսրայելն իրենց ընկերն է, իսկ Դիմակայության ճակատը՝ իրենց թշնամին, հավելել է նախագահը:

Ռոհանին վստահություն է հայտնել առ այն, որ տարածաշրջանի երկրներն ու ողջ աշխարհի մուսուլմանները կձախողեն պաղեստինյան խնդրի մոռացության ենթարկելու չարագույժ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ