News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները հրապարակել են երկրների սեւ ցուցակը, որոնք հարկային հաշվետվության ոլորտում չեն ցանկանում համագործակցել ԵՄ-ի հետ: Ցուցակը բաղկացած է 17 երկրներից, որոնցից շատերի իրավասության տակ օֆշորային գոտիներ են գտնվում, փոխանցում է BBC-ն:

Հրապարակված սեւ ցուցակում ընդգրկված են Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Բարբադոսը, Գրենադան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պալաուն, Պանաման, Սենտ Լյուսիան, Սամոան, Տրինիդադ եւ Տոբագոն, Թունիսը եւ Հարավային Կորեան:

«ԵՄ մակարդակով մենք երկրների ցուցակ ենք կազմել, որոնց կառավարությունները բավարար չեն գործում հարկերից խուսափելու դեմ պայքարում», - Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերի խոսքերն է մեջբերում «Ռոյթեր» գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ ցուցակում հայտնված երկրները կարող են կորցնել հասանելիությունը ԵՄ  հիմնադրամներին: Նրանց դեմ կկիրառվեն նաեւ այլ միջոցներ. թե ինչպիսին, ԵՄ-ում կորոշեն մի քանի շաբաթվա ընթացքում:

Հրապարակվել է նաեւ 47 երկրներից բաղկացած «գորշ ցուցակ», որոնց հարկային օրենքները չեն համապատասխանում ԵՄ-ի չափանիշներին, սակայն առաջիկայում պետք է վերանայվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ