News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր նախարար ունի իր խաղի կանոնները: ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.an-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի հնաբնակ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը:

Նշենք, որ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը նախարար Վիգեն Սարգսյանը պայմանավորել է աշխատանքային թերացումներով: Բաղմանյանի թերացումների եւ ահռելի ունեցվածքի աղբյուրների մասին լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել, սակայն ՊՆ ղեկավարությունը այն անտեսել է:

Մեր հարցին՝ ինչու այսօր իշխանությունը աչքերը բացեց Բաղմանյանի թերացումների վրա եւ դրանք աղաղակելով պաշտոնանկ արեց, Բաղդասարյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը իր ղեկավարման օրոք կարող է այդ թերացումը թերացում չի համարել: Մի նախարարի հայացքով այն կարող է թերացում է, մյուսի հայացքով՝ ոչ»:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը նշեց, թե Բաղմանյանի ուժերը համապատասխան տեղերում կօգտագործեն, իսկ տեղի ունեցող գործընթացները որակի  սերնդափոխության հանատեքստում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկազ Բաղմանյանը զորացրվելու վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նման հորդորով դիմել է Բաղմանյանին, պաշտպանության նախարարը արձագանքելն էր. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն»:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին եւ Ստեփան Գալստյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ