News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ Իսրայելի դեսպանատան ճակատագրի մասին իր հայտարարության նախօրեին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը`  վկայակոչելով Սպիտակ տանը:

Թրամփը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի եւ Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ:

Ակնկալվում է, որ Թրամփը հայտարարությամբ հանդես կգա դեկտեմբերի 6-ին: Նա կհայտարարի, որ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը դեռ չի տեղափոխի Երուսաղեմ, բայց կասի, որ ցանկանում է այդ անել: Ակնկալվում է նաեւ, որ Թրամփը կարող է հայտարարել,  Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ