News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին հայտնել է Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրության մասին: Այս մասին ԱՄՆ եւ Պաղեստինի նախագահների հեռախոսազրույցից հետո հայտարարել է Աբասի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

«Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրության մասին է հայտնել:

Աբասը զգուշացրել է այդ որոշման վտանգավոր հետեւանքների մասին, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը, ինչպես նաեւ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի ավտանգության, կայունության, խաղաղության համար», - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ