News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հոբելյանի առթիվ Հանրապետության Նախագահը շնորհավորել է եւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւ է հանձնել, ինչպես նաեւ կոչումներ շնորհել վաստակավոր կոլեկտիվի մի շարք ներկայացուցիչների:

«Վեհափա՛ռ  Տեր,

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Ես մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց եւ նաեւ նրանց նախորդներին շնորհակալություն հայտնել 80 տարի մեր ժողովրդին ծառայելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Չեքիջյանին եւ շնորհավորել նրա վաստակաշատ աշխատանքի համար, նրա համար, որ 56 տարի մաեստրոն այսպիսի եռանդով ու սիրով ղեկավարում է այս ներդաշնակ կոլեկտիվը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այն հանդիսատեսին, որ այս 80 տարիների ընթացքում հաճույքով ըմբոշխնել է այս փառահեղ կոլեկտիվի կատարումները: Շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում եմ, որպեսզի երգչախումբն իր գործունեությունը շատ երկար շարունակի, մաեստրո՛, եւ Ձեր 56, 57 տարիներին գումարվեն եւս տասնամյակներ: Շնորհակալ եմ ձեզ»,-ասել է Հանրապետության Նախագահը երգչախմբին ուղղված իր շնորհավորական խոսքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ