News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի հետ նոր գործընկերություն մասին է հայտարարել՝ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդից առանձին, ինչը Խորհրդի անդամ պետության՝ Կատարի հետ դիվանագիտական ճգնաժամի պայմաններում կարող է Խորհդրի գոյությանը վերջ դնել, հաղորդում է AP-ն:

Խորհրդի գագաթաժողովից մի քանի ժամ առաջ ԱՄԷ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ «համատեղ փոխգործակցության նոր հանձնաժողովը» հաստատվել է ԱՄԷ նախագահ Խալիֆ իբն Զայդ ալ Նահայանի կողմից:

Սաուդյան Արաբիան դեռ չի մեկնաբանել նոր գործընկերությունը: Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ նոր հանձնաժողովը «կհամակարգի ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համագործակցությունը բոլոր բնագավառներում` ռազմաքաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային, ինչպես նաեւ այն ոլորտների, որոնք համապատասխանում են երկու երկրների շահերին »:

Վերջին տարիներին ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան սերտ կապեր են հաստատում: ԱՄԷ Զինված ուժերը խորապես ներգրավված են Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած պատերազմին:

ԱՄԷ հայտարարության մեջ չի նշում՝ արդյոք Պարսից ծոցի մյուս արաբական երկրները կհրավիրվեն համագործակցության նոր ձեւաչափին, սակայն այդ զարգացումը ճնշում է գործադրում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի վրա, որում ընդգրկված են  Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ