News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, որը հաջողությամբ անցել է SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը: Customer Security Controls Framework 1.0. ստանդարտը պարունակում է վերահսկողության պարտադիր եւ առաջարկվող տարրեր` ուղղված տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության բարձրացմանը, ինչպես նաեւ տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանմանը: Այդ նպատակով SWIFT-ը մշակել է ատեստավորման գործընթաց, որը բանկերը պետք է անցնեն մինչեւ 2017 թվականի ավարտը:

Տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով «Յունիբանկը» համալիր մոտեցում է ցուցաբերում, կիրառում է տեղեկատվության պաշտպանության միայն նորագույն տեխնոլոգիաներ: Հիշեցնենք, որ բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաեւ ստացել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության հավաստագիր:

«Յունիբանկը» հաջողությամբ անցել է PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացն ու հավաստագիր ստացել: Դրա առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ փաստում քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ