Հիպերքարեր արտադրող W Motors արաբական ընկերությունը պատմել է Fenyr SuperSport կուպեի շարքային տարբերակի մասին, որը ներկայացվել է 2015 թվականին Դուբայի ավտոսրահում: Ընդհանուր առմամբ ընկերությունը նախատեսում է արտադրել 25 նման մեքենա, հաղորդում է Motor- ը:
Հիպերքարը ստեղծված է ալյումինե շասսիի հիման վրա: Մեքենայի քաշը 1200 կգ է:
Ավտոմեքենայի կապոտի տակ յուրօրինակ չորս լիտրանոց երկտուրբո RUF է տեղադրված, որը 900 ձիաուժ ունի:
Մինչեւ «հարյուրի» հիպերքարը կարող է 2,7 վայրկյանում հասնել: Առավելագույն արագությունը ժամում 400 կիլոմետր է: