News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն անձնական բլոգում գրել է, որ գրքերն են  2017 թվականին ամենից շատ իրեն հետաքրքրել, գրում է Forbes- ը:

Նա նշել է, որ իրեն դուր է եկել  Ջոբի Ուորիքի «Սեւ դրոշներ: ԻՊ բարգավաճումը» գիրքը:

«Մյուս կողմից ինձ դուր է եկել նաեւ Ջոն Գրինի «Կրիաները նվազման կարգում» (Turtles All the Way Down) գիրքը, որը պատմում է երիտասարդ կնոջ մասին, որը հետեւում է անհետացած  միլիարդատիրոջը: Գիրքը անդրադառնում է այնպիսի լուրջ թեմաների, ինչրպիսիք են հոգեկան խնդիրները: Մյուս հետաքրքիր գիրքը Ռիչարդ Ռոտշտեյնի «Օրենքի գույնն» է (The Color of Law):

Ես փորձեցի ավելին իմանալ այն ուժերի մասին, որոնք խոչընդոտում էին ԱՄՆ-ում տնտեսական աշխուժությանը, եւ այս գիրքը օգնեց հասկանալ, թե ինչ դեր է խաղացել ամերիկյան քաղաքականությունը ԱՄՆ քաղաքներում ռասայական խտրականության պայմանների ստեղծման գործում», — ասել է միլիարդատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ