News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում, նախքան Պաղեստինյան հակամարտության վերջնական կարգավորումը, վնաս կհասցնի խաղաղ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:

Թագավորության արտաքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է, որ երեքշաբթի Սաուդյան Արաբիայի թագավորը հեռախոսազանգ է ստացել Թրամփից, որի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանում եւ աշխարհում զարգացումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ