News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքի երկրների ղեկավարների հետ «Երուսաղեմի վերաբերյալ հնարավոր լուծումներն» է քննարկել: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ նախագահը  հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, Եգիպտոսի նախագահ Ֆաթա ալ Սիսիի, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ ազիզ ալ Սաուդի, Հորդանանի թագավոր Աբդուլլահ II- ի հետ:

Թրամփը վերահաստատել է իր հանձնառությունը իսրայելա-պաղեստինական խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը եւ այդ բանակցություններին աջակցելու կարեւորությունը: Նա կարեւորել է յուրաքանչյուր գործընկերոջ հետ երկկողմ համագործակցությունը  տարածաշրջանում խաղաղության ջանքերին  նպաստելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ