«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ վրանային քաղաքի առավոտյան գրոհը: Այդ մասին նա գրել է Facebook-ում:
«Նրանք ցանկանում էին ինձ վրանից դուրս քաշել, սակայն վրանները շփոթել էին եւ հարձակվել քնած ակտիվիստներով հարեւան վրանի վրա, մարդկանց դաժանաբար ծեծել էին»,- հայտարարել է Սաակաշվիլին, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
Վրաստանի նախկին նախագահը նաեւ դիմել է Ուկրաինայի նախագահն. «Ես դիմում եմ Պորոշենկոյին՝ ձեր ինչին են պետք այս սադրանքները: Մի հարձակվեք եւ մարդկանց մի ստիպեք հակադարձել: Սա խաղաղ ակցիա է: Մի՞թե փորձը ձեզ ոչ մի բան չի սովորեցրել»:
Մարինյան այգում իրականացվել է ակտիվիստների վրանային քաղաքի գրոհի փորձ, որոնք սատարում են Միխայիլ Սաակաշվիլիին: Գրոհին մասնակցել է մոտ 100 իրավապահ: Ակտիվիստները ճայթրուկներով են պաշտպանվել: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել եւ տապալել պարիսպը: Ի պատասխան մարդիկ սկսել են նրանց ծեծել, որից հետո իրավապահները նահանջել են:




























