Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ի իր նիստում միաձայն՝ 90 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրով 1.5 մլն եվրո կտրամադրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ոչնչացնելու համար պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ:
Խորհրդարանը 92 կողմ ձայներով ընդունեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Այս դեպքում խոսքը վերաբերում է Ռուսաստանի կողմից 100 մլն արտահանման վարկին, որն ուղղվելու է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորմանը:




























