News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կառավարությանը հանձնարարել է արտասահմանից վերադարձնել հայրենական ընկերությունների ֆինանսական միջոցները։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը։

«18 հայրենական  ընկերություններ 12,5 միլիարդ դոլար պահում են արտասահմանում․ «Տենգիզշեւրօյլ»–ը՝ 4,5 մլրդ, «ԿազՄունայԳազ»-ը՝ 3 մլրդ, «Ասիական գազատար»-ն՝ ավելի քան 1 մլրդ, «Բեյնեյ-Շիմքենթ» գազատարը՝ 100 մլն եւ այլն»,-նշել է Նազարբաեւը։

«Վերադարձրեք ձեր գումարները եւ պահեք դրանք Ղազախստանում։ Ի՞նչ երաշխիքներ են ձեզ պետք՝ օրենքնե՞ր, կարգադրություննե՞ր։ Ես դրանք կապահովեմ»,-նշել է նա՝ ավելացնելով, որ եթե վարչապետին չհաջողվի դա իրականացնել, ինքը կզբաղվի այդ հարցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ