News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը նախատեսում է ստեղծել միասնական կինոցանց, որը կկառավարվի Երեւանից։ Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ 

Նրա խոսքով՝ այս տարի կինոցուցադրությունները (200 ցուցադրություն) հաջող են ընթացել։ Այս համատեքստում փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Չինաստանի դեսպանատանը՝ 4 շարժական կինոսրահներ նվիրելու համար։ Սակայն շարժական կինոթատրոնները չեն կարող ամբողջությամբ բավարարել պահանջարկը։ «Որպեսզի ցուցադրենք ժամանակակից եւ դասական ֆիլմեր, շարժական կինոթատրոնները չեն կարող հարցին լուծում տալ։ Արդեն հատկացվել են 50 սրահներ, սակայն դրանք բոլորը վերանորոգման եւ տեխնիկայի կարիք ունեն»,-նշեց նախարարը։ 

Ծրագիրն այսօր պատրաստման փուլում է։ «Կան ֆինանսական խնդիրներ, բայց մենք կփորձենք լուծել դրանք  2018 թվականին։ Հնարավոր է՝ Երեւանում դա այնքան էլ չի զգացվում, բայց կինոյի ոլորտում պահանջված է»,-նշեց Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ