News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության անդամներին արգելել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախարարներից մեկը։

«Կառավարության խնդրանքով նախարարները  հանդես չեն եկել մեկնաբանություններով»,-հայտարարել է Էկոլոգիայի, Երուսաղեմի եւ ազգային ժառանգության հարցերով նախարար Զեեւ Էլքինը։

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հաղորդել էր, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը կճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ