News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ, պետպատվերի ուղեգիրը ձեռքներին, չեն կարողանում վիրահատվել, գնում են հիվանդանոց ու մերժվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետպատվերով վիրահատությունների խնդրին:

«Այսպիսի իրավիճակ կա՝ երբ մարդիկ, ուղեգիրը ձեռքին, ընկնում են հիվանդանոցների դռները, ոչ մեկ նրանց չի վիրահատում։ Հիվանդանոցներից առաջարկում են հերթագրվել վիրահատության համար։ Երբ հետաքրքրվում ենք հիվանդանոցներից, թե ինչն է պատճառը, մեզ ասում են, թե ասենք՝ հինգ միլիոն դրամ է պետությունը տրամադրում պետպատվերի համար, բայց մենք սեպտեմբերին կամ հոկտեմբերին այդ հինգ միլիոն դրամը կատարել ենք», - ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ ստիպված են ծանոթ-բարեկամ կամ պատգամավոր մեջտեղ գցեն, որ վիրահատվեն։

Ի պատասխան ասվածի, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ իսկապես, այդ խնդիրը կա. «Առողջապահության նախարարը բարեփոխումների փաթեթ է ներկայացրել, որտեղ այդ խնդրի լուծումը կա։ Ճիշտ եք նկատել։ Մենք պետք է այնպես անենք, որ կարեւորագույն սկզբունք լինի՝ ոչ թե մարդը գնա փողի հետեւից, փորձի այդ փողը վերցնել կամ գնա ինչ-որ մի տեղ ու իրեն մերժեն, այլ փողը պետք է գնա շահառուի հետեւից»:

Նախարարը հավելեց, որ այդ խնդրի լուծման մեխանիզմներից մեկը կարող է լինել պարտադիր բժշկական ապահովագրությունը:

Տպել
Ամենաշատ