News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի իշխանությունները հավանություն են տվել Մյանմարից փախսծ մոտ 100 հազար ռոհինջաներին անմարդաբնակ եւ ջրհեղեղներից տուժած Տենգար Չար կղզում բնակեցնելու ծրագրին, որը գտնվում է Բենգալյան նեղուցում, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ ծրագիրը կառավարության համար 278 մլն դոլար կարժենա եւ պետք է իրականացվի մինչեւ 2019 թվականի նոյեմբերը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հերթին քննադատել են փախստականների բնակեցման ծրագիրը: «Հուսահատ փորձեր կատարելով, որպեսզի ռոհինջաները փախստականների ճամբարներից հեռանան եւ վերջնարդյունքում Մյանմար վերադառնան, նրանք (Բանգլադեշի իշխանությունները) սպառնալիքի ներքո են դնում  (ռոհինջա փախստականների) անվտանգությունն ու բարեկեցությունը»,- հայտարարել է  Amnesty International-ի հարավասիական բաժանմունքի տնօրեն Բիրաջ Փաթնաքը

Ի պատասխան այս քննադատությանը՝ Բանգլադեշի կառավարությունը նշել է, որ կղզում կյանքի պայմանների ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ կղզին կարող է բնակեցվել հատուկ աշխատանքներ կատարելու դեպքում:

CNN-ի տեղեկություններով՝ փախստականների բնակեցման ծրագրի համաձայն կղզում կառուցվի մոտ 1,5 հազար բարաքային կառույց եւ փախստականների 120 կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ