News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային եւ նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւան քաղաքում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն: Դեկտեմբերի 8-ին կրկին հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-8-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ 0+2 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -2-7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -2-7,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0-2,

Գեղարքունիքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -2-7,

Լոռիում՝ գիշերը` -2-5, ցերեկը` 0-3,

Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` 0+4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -2-7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` -2+1,

Արարատում՝ գիշերը` 0-2, ցերեկը` 0+2,

Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը` 0+2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -2-7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` 0+2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը` 0-3,

Արցախում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ 0+3:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ