News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրերս թարմացվել են «Ucom» եւ «U!Pay» հավելվածները iOS եւ Android համակարգերով աշխատող հեռախոսների համար:

Մասնավորապես «Ucom» հավելվածի 8.2 թարմացման արդյունքում օգտատերերը կնկատեն որոշակի թերությունների շտկում, ձախ մենյուի դիզայնի բարելավում: Հավելվածում փոփոխություններ են իրականացվել «Ունիվեսալ Պլյուս» եւ «U!Պարզ» բաժանորդների համար, բարելավվել ու թարմացվել է «Կարգավորումներ» բաժնի դիզայնը, առավել տրամաբանական է դարձել հավելվածի գնահատման գործառույթը, ձախ մենյուում նոր բաժիններ են ընդգրկվել:

Իսկ «U!Pay» հավելվածի 1.3 թարմացված տարբերակում շտկվել են թերությունները, ավելացվել է «Իմ մեքենաները» նոր ենթաբաժինը, որտեղ մեքենայի տվյալները մեկ անգամ լրացնելուց  հետո օգտատերերն ավտոմատ կերպով կտեղեկանան իրենց ՃՈ տուգանքների մասին եւ կկարողանան վճարել դրանք: Ավելացվել է նոր ծառայություն, որի միջոցով օգտատերերը կկարողանան վճարել iBolit.mobi-ի կողմից իրականացված սարքավորման վերանորոգման աշխատանքի համար:

«Ucom-ը խիստ հետեւողական է իր կողմից ստեղծված հավելվածների թարմացման հարցում: Մենք ոչ միայն կարեւորում ենք բաժանորդների եւ օգտատերերի կողմից հնչեցված խնդիրների շտկումը, այլեւ նորանոր գործառույթների ու հնարավորությունների ավելացումը: Մեր գերնպատակը բաժանորդների ժամանակի խնայումն է եւ վստահության ամրապնդումը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ հավելվածները հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/isSVpa եւ goo.gl/c3ZaiA հղումներով ու Google Play-ից՝ goo.gl/qU92vA եւ goo.gl/NV5EGm հղումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ