News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երեւան քաղաքի  Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Փորձագետների կողմից դիակի զննության նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նախաբազկին եւ բազկին, ձախ ուսագոտու շրջանում, պարանոցի ձախ կեսի կողմնային, կրծքավանդակի ձախ կեսի առաջային, պարանոցի աջ կեսի վերին երրորդի կողմնային, աջ ուսագոտու մակերեսին:  Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի շրջակայքից հայտնաբերվել եւ առգրավվել է թվով 6 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայի առջեւի աջ նստատեղի վրա՝ մեկ գնդակ:

2017թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, պարզվել է ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված սպանությանը հնարավոր առնչությունը ունեցած այլ անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ