News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ հնարավոր տեղափոխության հետ կապված ասել է, որ ԱՄՆ իրավունքն է նման որոշումներ ընդունելը, սակայն չի մեկնաբանել Վաշինգթոնի դիրքորոշումը մինչեւ այն պաշտոնապես հրւապարակելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկրներն իրենք պետք է այսպիսի հարցերով որոշումներ ընդունեն, եւ ես եզրակացություններ չեմ անի, որովհետեւ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այսօր ավելի ուշ ելույթով հանդես կգա: Առայժմ վաղ է խոսել ելույթի մասին, որը նա դեռեւս չի կատարել»,- հայտարարել է Ստոլտենբերգը լրագրողներին՝ ի պատասխան ԱՄՆ որոշումը մեկնաբանելու խնդրանքին:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ դեկտեմբերի 6-ին Թրամփը կհայտարարի Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

ԱՄՆ Կոնգրեսը դեռեւս 1995 թվականին է օրենք ընդունել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն քաղաքի վիճելի կարգավիճակի եւ արաբամուսուլմանական աշխարհի համար այս խնդրի զգայունության պատճառով ԱՄՆ բոլոր նախագահները, ներառյալ Թրամփը, յուրաքանչյուր կես տարին մեկ փաստաթուղթ են ստորագրում, որով այս որոշման կատարումը հետաձգվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ