News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե դուք խոսում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք՝ ձեր ռեսուրսները որտեղից էին, որ կարողացաք այդքան ձայն ապահովել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն իր ձայների մեծամասնությունն ընտրակաշառք բաժանելով է ստացել, հետեւաբար շահագրգռված չէ, որ հասարակությունը լավ ապրի եւ 10 հազար դրամ ընտրակաշառքին չնայի:

«Ելույթների մեծ մասում անդրադարձ էր կատարվում ընտրություններին: Այս ելույթները պետք է լինեին կամ նախընտրական, կամ հետընտրական շրջանում: Եթե հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին հայտնում այն ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին եւ եկել ԱԺ, ընտրությունների ժամանակ որեւէ ուժի հանձնաժողովի անդամի կողմից չի եղել դիտարկում, որեւէ ցույցեր չեն եղել, ընդամենը մեկ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ ՀԱԿ խմբակցության կողմից, այսինքն՝ բոլորը գոհ էին, իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ես խնդրում եմ՝ բոլորդ մոնիտորինգ արեք, թե ում ռեսուրսներն ինչքան էին, եւ որտեղից էին դրանք, եթե դուք խոսում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք՝ ձեր ռեսուրսները որտեղից էին, որ կարողացաք այդքան ձայն ապահովել»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ներդրումները միայն գույնզգույն փուչիկներ են, իրական ներդրումներ չկան. Նա մասնավորապես, ասաց. «Ներդրումների հետ կապված՝ ինձ թվում է, որ որեւէ բան չի խանգարում մեր երկրի զարգացման համար, որեւէ աթոռ ու պաշտոն չի խանգարում, եթե որեւէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, կարող են 15 մլրդ  ներդրում կատարել, եւ իշխանությունը պարտավորվում է, որ այդ վերահսկողությունը ստանձնեն ընդդիմադիրները, եւ վերահսկողություն ստանձնեն նրանք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
Ամենաշատ