News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

BMW ընկերությունը ներկայացրել է մինչեւ 2025 թվականը միացվող հիբրիդների եւ էլեկտրամոբիլների մակնիշների հավաքածուի զարգացման ծրագիր: Ամենազարգացած մոդելներից մեկը կլինի ընդհանուր 800 ձիաուժ հզորությամբ 3 էլեկտրաշարժիչներով  «լիցքավորվող» տարբերակը: Ընթացքի հեռավորությունը կկազմի մոտ 700 կմ, փոխանցում է Motor-ը: 

Արտադրողը 25 նոր մոդել կթողարկի, այդ թվում՝ ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքերով 12 մեքենա: Այս ծրագրի առաջին մեքենան վերջերս ներկայացված i8 Roadster սպորտհիբրիդն է:

2019-ին կհայտնվի առավել զարգացած էլեկտրական տեխնոլոգիաներով առաջին մոդելը, որը կունենա լիցքը պահելու ավելի բարձր խտությամբ մարտկոցներ եւ կատարելագործված էլեկտրաշարժիչներ: Դա կլինի ամբողջությամբ էլեկտրական  MINI-ն: Մեկ տարի հետո ընկերությունը կթողարկի X3 էլեկտրական քրոսովերը, իսկ 2021-ին՝ անվարորդ iNext-ը:

BMW-ի էլեկտրամոբիլների հիմքում կդրվի HEAT-ի (High-integrated Electric Drivetrain) ճարտարապետությունը, որը նախատեսում է էլեկտրաշարժիչի, փոխանցումների միացման տուփի եւ էլեկտրոնային բաղադրիչների միավորում միասնական ալյումինե բլոկում:

Այսպիսի համակարգը կսնուցվի 60, 90 եւ 120 կՎտ/ժ  տարողությամբ մարտկոցների բլոկից: Այսպիսի մարտկոցներով մեքենայի ընթացքի պաշարը կկազմի համապատասխանաբար մոտ 450, 550 եւ 700 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ