News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որի կազմում ներառված են 47 պետություններ, Ադրբեջանի դեմ սկսել է խախտումների վերաբերյալ գործընթաց՝ կապված ընդդիմադիր գործիչ Իլքար Մամեդովին առանց նախապայմանների ազատ արձակելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից շարունակաբար հրաժարվելու հետ։

Նախարարների կոմիտեն, առաջին անգամ կիրառելով 2010 թվականին ընդունված այս ընթացակարգը, պաշտոնապես դիմել է ՄԻԵԴ` խնդրելով որոշել, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվում է այս գործով դատարանի վճիռը կատարելու իր պարտականությունից:

Դատարանը 2014 թ. մայիսին եզրակացրել է, որ ներքին դատարաններում փաստեր եւ վկայություններ չկան, որոնք կհիմնավորեին Մամեդովին առաջադրված մեղադրանքը, նրա ձերբակալումը կամ նախնական կալանքը: Դատարանը գտել է, որ այդ միջոցառումների իրական նպատակն է եղել լռեցնել կամ պատժել նրան կառավարությանը քննադատելու համար:

Դատարանի վճիռն արձանագրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ եւ 18-րդ հոդվածների խախտում։ Մինչեւ 2017 թվականը դատարանը կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում արձանագրել է միայն 5 գործով, եւ բոլոր այդ դեպքերում, բացի Իլքար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի գործից, մեղադրյալները ազատ են արձակվել։

2014 թ․ դեկտեմբերից կոմիտեն ընդունել է մի շարք որոշումներ եւ միջանկյալ բանաձեւեր, որտեղ ընդգծվում էր 2014 թ․ մայիսի 22-ի ՄԻԵԴ վճռի մեջ նշված քրեական դատավարության էական խախտումները եւ կոչ էր արվում անմիջականորեն եւ անվերապահորեն  ազատ արձակել Ի.Մամեդովին:

Սակայն, դատարանի վերջնական վճռից ավելի քան երեք տարի անց էլ մեղադրյալը դեռեւս գտնվում է անազատության մեջ քրեական դատավարության խախտումների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ